Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի ներդրումը Օլեշկիի խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելուն ուղղված հումանիտար առաքելության կազմակերպման մեջ։
«Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական հակամարտության գոտուն, ապա այժմ իրականացվում է (կամ, ավելի ճիշտ, նախատեսված է հենց այս օրերին՝ այսօր կամ վաղը) գործողություն՝ ուղղված հատկապես խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելուն։ Ի դեպ, այս նախաձեռնությանը աջակցել է նաև ԱՄՆ առաջին տիկինը», – ասել է Պուտինը «Ռուսաստան-Աֆրիկա» գագաթնաժողովի նիստի ժամանակ։
ՌԴ ղեկավարն ասել է, որ տարածաշրջանում իրավիճակը բարդացել է ուկրաինական կողմի՝ բնակավայր տանող մատույցները ականապատելու որոշման պատճառով. քայլ, որը, ըստ նրա, հանգեցնում է հումանիտար աղետի։ «Այնուամենայնիվ, մենք զբաղվում ենք այս խնդրով՝ ճիշտ այնպես, ինչպես աշխատում ենք ուկրաինական ճգնաժամի հնարավոր խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի ուղղությամբ», – նշել է Պուտինը։