Մարտ 02,2026 21:07
Երևանից ինքնաթիռ է մեկնել Մուսկատ (Օման)։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն դիմել էր Օմանի տարածքով Երևան մեկնել ցանկացող քաղաքացիներին՝ լրացնել հայտերը: Խոսքը, այդ թվում, ԱՄԷ-ում գտնվող քաղաքացիների մասին էր։
Fly One Armenia ավիաընկերության տարհանման չվերթի մասին տեղեկությունը «Sputnik Արմենիա»-ին հաստատել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
Ինքնաթիռը Երևանից թռել է Մասկատ, այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)