Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ ի վիճակի չէ աջակցել իր քաղաքացիների տարհանմանը

Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատունը պաշտոնապես տեղեկացրել է իր քաղաքացիներին, որ ներկայումս ի վիճակի չէ աջակցել Իսրայելից նրանց տարհանման գործընթացին։ Այս մասին հայտնում է AlJazeera-ն։

Առցանց հրապարակված անվտանգության հաղորդագրության մեջ դեսպանատունը հայտնել է, որ Իսրայելի զբոսաշրջության նախարարությունը հատուկ ավտոբուսներ է գործարկում դեպի Եգիպտոսի սահմանին գտնվող Տաբա անցակետ, սակայն հստակ զգուշացրել է, որ այդ տարբերակից օգտվելու դեպքում ԱՄՆ կառավարությունը չի կարող երաշխավորել քաղաքացիների անվտանգությունը։ 

Դեսպանատունը շեշտել է, որ այս տեղեկատվությունը տրամադրվում է սոսկ որպես օժանդակություն նրանց համար, ովքեր ցանկանում են լքել երկիրը սեփական պատասխանատվությամբ։ 

Եգիպտոսի սահման մեկնող ավտոբուսներից օգտվելու համար ԱՄՆ քաղաքացիները պետք է նախապես գրանցվեն Իսրայելի զբոսաշրջության նախարարության կողմից տրամադրված հատուկ տարհանման ձևաթղթի միջոցով։

The post Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ ի վիճակի չէ աջակցել իր քաղաքացիների տարհանմանը appeared first on CIVILNET.

Leave a comment