Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական փաստաթղթի տեքստը մշակման փուլում է․ դեսպան

Հայաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական փաստաթղթի տեքստը մշակման փուլում է, հուսով ենք այն կկարողանանք կստորագրել 2026-ին։ Այս մասին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին մարտի 2-ին ասուլիսի ժամանակ պատասխանելով ՍիվիլՆեթ-ի հարցին։

«Համապարփակ ռազմավարական փաստաթղթի տեքստը մշակման փուլում է։ Մի առաջնային նախնական տեսքտ կա, որի շուրջ մենք այժմ Իրանում աշխատում ենք, դրա որոշ բաղադրիչներ փոփոխելու վրա ենք աշխատում։ Մեր ցանկությունն է, որ դա թղթի վրա գրված փաստաթուղ չմնա, այլ լինի օպերատիվ։ Եվ մենք կկարողանանք վերջնական տեսքի բերել այս փաստաթուղը, ապահովված լինի այդ համապարփակ բնույթը փաստաթղթի և կփոխանակվի։ Համաձայնության հասնելուն պես մենք լիահույս ենք, որ այն պատրաստ կլինի ստորագրման։ Հույս ունենք, որ փաստաթուղթը կկարողանանք ստորագրել 2026-ին»,- ասաց դեսպանը։

Շիրղոլամիի խոսքով՝ այս պահին Հայաստան-Իրան համագործակցությունը բոլոր ոլորտներում «բարձր մակարդակով առաջ է գնում»։

Շաբաթներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չնշելով հստակ ժամկետներ, հայտնել էր, որ Հայաստանն ու Իրանը պատրաստվում են երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնող փաստաթուղթ ստորագրել: 

The post Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական փաստաթղթի տեքստը մշակման փուլում է․ դեսպան appeared first on CIVILNET.

Leave a comment