«Այս օրերի իրադարձությունների ծանր հետևանքները տասնամյակներով զգացնել են տալու տարածաշրջանի վրա»․ Տիգրան Աբրահամյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տարածաշրջանային պայթյունն այս երկու օրերին տարբեր դիտանկյուններից մեկնաբանվեց, սակայն հայերիս համար կարևոր հանգամանքներից է նաև պատերազմող գոտիներում հայկական համայնքների, ինչպես նաև` պատմական, հոգևոր, կրթական, մշակութային արժեքների խնդիրները:
     Առանց այդ էլ Մերձավոր Արևելքում վերջին 10-15 տարիներին տեղի ունեցած տարբեր էսկալացիաների, պատերազմների հետևանքով ծանր կորուստներ են եղել և Իրանի շուրջ վերջին արյունալի իրադարձություններն էլ գալիս են լրացնելու ծանր մտահոգություններս:
     Այս օրերի իրադարձությունների ծանր հետևանքները տասնամյակներով զգացնել են տալու տարածաշրջանի, այդ թվում` Հայաստանի վրա»:

Leave a comment