Իսրայելը և ԱՄՆ-ն ընդլայնում են ռազմական գործողությունները Խամենեիի սպանությունից հետո․ օր 3-րդ

Իսրայելը մարտի 2-ин նոր օդային հարվածներ է հասցրել Թեհրանին և ընդլայնել իր ռազմական գործողությունները Լիբանանում Իրանի աջակցությունները վայելող «Հեզբոլլահի» զինյալների դեմ, մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ազդարարել է, որ իրանական թիրախների դեմ ամերիկա-իսրայելական համատեղ հարձակումը կարող է շարունակվել շաբաթներ: Այս մասին գրում է AlJazeera-ն։

Իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, որտեղ ավելի քան մեկ տասնյակ պայթյուններ են որոտացել լիբանանյան մայրաքաղաքում, իսկ Իսրայելի զինվորականները հայտարարել են Բեյրութի մոտակայքում «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատարների թիրախավորման մասին:

«Հեզբոլլահը» հաստատել է, որ հրթիռներ և անօդաչու սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության, ինչից հետո Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ խմբավորումը կրում է լիակատար պատասխանատվություն ցանկացած էսկալացիայի համար և նախազգուշացրել է Լիբանանի հարավային ու արևելյան տասնյակ գյուղերի բնակիչներին անհապաղ տարհանվել:

Լայնածավալ պատերազմը սկսվել է փետրվարի 28-ին, երբ Միացյալ Նահանգները և Իսրայելը համատեղ զանգվածային օդային հարձակում ձեռնարկեցին Իրանի դեմ, ինչի հետևանքով՝ հարձակման առաջին ժամերին սպանվեց Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին:

Հոգևոր առաջնորդի մահից հետո Իրանը վրեժի կարմիր դրոշ բարձրացրեց ու ավելի ուժգին հարձակում սկսեց Մերձավոր Արևելքի երկրների տարածքում տեղակայված ամերիկյան բազաների և Իսրայելի դեմ։

The post Իսրայելը և ԱՄՆ-ն ընդլայնում են ռազմական գործողությունները Խամենեիի սպանությունից հետո․ օր 3-րդ appeared first on CIVILNET.

Leave a comment