Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետևանքով չեղարկվել են մի շարք չվերթեր դեպի Երևան և Երևանից


«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքից տեղեկանում ենք, որ Իրանից, ԱՄԷ-ից և Իսրայելից դեպի Երևան 6 չվերթ է չեղարկվել։


Մասնավորապես չեղարկվել է՝


  • 1 չվերթ Թեհրանից (QeshmAir) 

  • 2 չվերթ Շարժայից (AirArabia) 

  • 1 չվերթ Աբու Դաբիից (AirArabia)

  • 1 չվերթ Դուբայից (FlyDubai)

  • 1 չվերթ չեղարկվել է Թել Ավիվից (FlyOne)։ 


Չեղարկվել են նաև Երևանից հետևյալ չվերթերը դեպի Թեհրան, Դուբայ, Շարժա և Աբու Դաբի՝


  • 1 չվերթ դեպի Թեհրան (QeshmAir) 

  • 2 չվերթ դեպի Դուբայ (FlyDubai)

  • 2 չվերթ դեպի Շարժա (AirArabia) 

  • 1 չվերթ դեպի Աբու Դաբի (AirArabia):
Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածել են Իրանին: Թեհրանը պատասխան հռթիռային հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: Գործողությունը տեղի է ունեցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ձախողման ֆոնին։


Իսրայելա-ամերիկյան հարձակման հետևանքով սպանվել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:


Իրանի փոխնախագահը հայտնել է, որ գերագույն առաջնորդի պարտականությունները ժամանակավորապես կկատարեն նախագահը, դատական իշխանության ղեկավարը և Սահմանադրության պահապանների խորհրդի անդամներից մեկը:


Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է «ամենակատաղի հարձակողական գործողության» մեկնարկի մասին. ԱՄՆ նախագահը նախազգուշացրել է Իրանին՝ զերծ մնալ պատասխան հարվածներից:


Մերձավորարևելյան լարվածության ֆոնին Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ այս պահին զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան:


 

Դիտումների քանակ3

Leave a comment