Ինչպես ագրոդրոններն օգնեցին Շիրակի մարզում ցորենի բերքն ավելացնել 25-30%-ով

https://arm.sputniknews.ru/20261026/inchpes-agrvodrvonnern-ognecin-shiraki-marzum-cvoreni-berqn-avelacnel-25-30-vov-108431408.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/2354/98/23549873_67:0:1491:1068_1920x0_80_0_0_2008474bbb77a5e4c417f8ebd2930d9c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ցորեն, խաղող, բերք, գյուղատնտեսություն, վարդան ուռուտյան, «թվային գյուղատնտեսության հայկական ինստիտուտ» հիմնադրամ

հայաստան, ցորեն, խաղող, բերք, գյուղատնտեսություն, վարդան ուռուտյան, «թվային գյուղատնտեսության հայկական ինստիտուտ» հիմնադրամ

Բաժանորդագրվել

Ցորենի դաշտերում դրոնները և թվային տեխնոլոգիաները օգնել են հրաժարվել թունաքիմիկատներից և սելիտրայից, իսկ խաղողի այգիներում՝ կրճատել ջրի ծախսը։ Հաջորդ քայլը բույսերի հիվանդությունների վաղ հայտնաբերումն է, ինչը ևս կնվազեցնի թունաքիմիկատների ծախսը և սրսկման ծավալները։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Անօդաչու սարքերով ցորենի դաշտերի ճշգրիտ սրսկումը Շիրակի մարզում թույլ է տվել ավելացնել բերքատվությունը 25-30%-ով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին պատմեց «Թվային գյուղատնտեսության հայկական ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Վարդան Ուռուտյանը Երևանում ընթացող ՄԱԿ-ի կենսաբազմազանության հարցերով COP17 համաժողովի ընթացքում։

Հիմնադրամը փորձնական ծրագիր է անցկացրել Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի մի շարք հողատարածքներում։ Դաշտերի սրսկման համար ծանր տեխնիկայի փոխարեն օգտագործվել են ագրոդրոններ, որոնք նախ նկարել են տեղանքը, այնուհետև ծրագրային համալիրն օգնել է վերհանել բույսերի սթրեսի կամ աճի այլ խնդիրներ ունեցող տարածքները, որտեղ էլ, կետային ձևով կատարվել են սրսկումները։ Օդից կատարվող մշակության շնորհիվ դաշտի մեջ չի մտել ծանր տեխնիկա և անիվներով չի տրորել հողը և բերքը։

«Բացի այդ, մենք չենք օգտագործել քիմիկատներ, միայն կենսաբանական հեղուկ պարարտանյութեր ու աճի խթանիչներ՝ հագեցած միկրոտարրերով։ Ավելի մեծ ծավալների դեպքում հնարավոր է ծախսերն անգամ նվազեցնել՝ ավանդական մշակության համեմատ։ Այսինքն` «կանաչ» գյուղատնտեսությունը կարող է ավելի մատչելի լինել, քան սելիտրա, դիզվառելիք ու թունաքիմիկատներ օգտագործելը», – ասաց Ուռուտյանը` նշելով, որ գալիք գյուղատնտեսական սեզոնին այդ աշխատանքը կշարունակվի։

Նա ընդգծում է, որ դրական արդյունքների հավաստիացման համար փորձերն անհրաժեշտ է շարունակել ևս երկու-երեք տարի։

Կազմակերպությունը ճշգրիտ գյուղատնտեսության մեկ այլ ծրագիր է իրականացնում խաղողի 4 այգիներում (2-ը` Վայոց Ձորում են, մեկական՝ Արմավիրում և Արագածոտնում)։

Անօդաչուներից նկարահանվել է այգիների «ջերմային քարտեզը», որը թույլ է տալիս գնահատել ոռոգման էֆեկտիվությունը։ Ոռոգումից հետո խաղողի վազերի ջերմաստիճանը պետք է փոքր-ինչ իջնի, ինչը երևում է ստացված քարտեզի վրա։ Եթե դա տեղի չի ունենում, դա ազդակ է՝ ստուգելու ոռոգման համաչափությունը, կաթիլային ոռոգման խողովակների ու կաթոցիկների սարքինությունը և այլն։ Բացի այդ, ջերմային ու մուլտիսպեկտրալ նկարահանումը թույլ է տալիս հետևել վազերի աճին և սթրեսի զոնաներին։

Ոռոգումն օպտիմալացնելու համար այգիներում տեղադրվել են թվային եղանակային մինի-կայաններ, հողի խոնավության ու ջերմության տվիչներ։

«Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ ճշգրիտ ոռոգման (այսինքն` ոռոգել որտեղ անհրաժեշտ է, երբ անհրաժեշտ է և որքան անհրաժեշտ է) պարագայում մեր այգեգործներն ու խաղողագործները կարող են 30-40%-ով ջուր խնայել։ Սա շատ դեպքերում նաև էլեկտրաէներգիա է խնայում ոռոգման պոմպերի համար, բայց խնդիրը միայն դա չէ։ Չափից ավելի ոռոգումը վատ է անդրադառնում բույսերի վրա՝ հողից տարալվացվում են սննդարար նյութերը, առաջ են գալիս սնկային հիվանդությունների ռիսկեր, իսկ հողը ենթարկվում է էրոզիայի։ Այս ամենից հնարավոր է խուսափել նոր տեխնոլոգիաների շնորհիվ», – ընդգծեց Ուռուտյանը։

Եկող տարվանից հիմնադրամը նախատեսում է եղանակային կայանների տվյալների, ջերմային ու մուլտիսպեկտրալ պատկերների օգնությամբ կիրառել խաղողի հիվանդությունների մոդելավորում` վաղ հայտնաբերման և կանխարգելիչ սրսկումների նպատակով։ Վաղ և թիրախային հայտնաբերումը այստեղ ևս կօգնի կրճատել սրսկումների քանակը։

Միջազգային հեղինակավոր գիտական հանդեսներում արդեն տպագրվել են բազմաթիվ հոդվածներ, որտեղ ներկայացված է ճշգրիտ գյուղատնտեսության էֆեկտը, այն է՝ 15-20%-ով ծախսերի նվազեցում և բերքատվության 20-25%-ով ավելացում։

«Մնում է` մենք Հայաստանում ևս սովորենք ճիշտ կիրառել այս տեխնոլոգիաները, օգնենք մեր ֆերմերներին սահուն կերպով ներդնել դրանք, որպեսզի կարողանանք ստանալ նշված օգուտները», – ասաց Ուռուտյանը։

Նա եզրափակեց` հնարավոր է՝ գործնականում այդ ցուցանիշներն է՛լ ավելի բարձր լինեն։

Leave a comment