Իրանը հաղորդում է 201 զոհի, 747 վիրավորի, Իսրայելը՝ 89 տուժածի մասին
Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 201 մարդ, վիրավորվել՝ 747-ը։ Այս մասին հայտարարել է Իրանի Կարմիր մահիկը։
Իսրայելում Իրանի հասցրած հարվածներից հետո բուժօգնություն են ցուցաբերել 89 մարդու, հաղորդել է Իսրայելի ազգային արտակարգ իրավիճակների ծառայությունը, մանրամասնելով՝ նրանք թեթև վիրավորում են ստացել:
Ներկա պահին Իսրայելը և Իրանը շարունակաբար հայտնում են փոխնիփոխ հարվածների մասին։ Հարվածի տակ են հատկապես Դուբայը, Բահրեյնը։