Ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականը մարզական հավաք կանցկացնի

Կանանց աշխարհի առաջնության որակավորման փուլի C6 խմբի Ղազախստանի դեմ խաղից առաջ կանանց Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 26-28-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Ղազախստան-Հայաստան հանդիպումը տեղի կունենա մարտի 4-ին։ Հավաքականը մրցավայր կմեկնի մարտի 1-ին։

Կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին.

Դարպասապահներ

Ալինա Պողոսյան Առանց ակումբ
Սոֆինե Հոլլանդ Կևորկյան Լուիզիանայի պետական համալսարան (ԱՄՆ/)

Պաշտպաններ

Սվետլանա Ղարագյոզյան «Ռոստով» (Ռուսաստան)
Լիանա Ղազարյան «Ռոստով» (Ռուսաստան)
Միլանա Վարդանյան «Կրասնոդար» (Ռուսաստան)
Սոֆիա Գրեյս Հարութունյան «Բրեյքերս» (ԱՄՆ)
Լիլի Ջեբեջյան Առանց ակումբ
Մանե Մատինյան ԱՍ «Կանն» (Ֆրանսիա)

Կիսապաշտպաններ

Աննա Դալլաքյան «Ռյազան» (Ռուսաստան/)
Իզաբելլա Մանե Ներսեսյան «Բլյու հիթ» (ԱՄՆ)
Վերոնիկա Ասատրյան «Փյունիկ-աղջիկներ»
Լարա Կազանջյան «Դոննա Ռոմա» (Իտալիա)
Լիսա Կազանջյան Սթոնհիլ քոլեջ (ԱՄՆ)
Մարալ Արթին ԱՄՆ

Հարձակվողներ

Տաթև Խաչատրյան «Փյունիկ-աղջիկներ»
Օքսաննա Պիզլովա «Ռոստով» (Ռուսաստան)
Միլենա Սայադյան «Ուրարտու-աղջիկներ»
Լուսինե Կոստանյան «Ուրարտու-աղջիկներ»։

Leave a comment