Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Աբովյան 8 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

«Պրոգրես Արմենիա» ՍՊ ընկերությանը (Ընկերության բաժնետերերն են Ս.Մ.-ն և նրա կինը՝ Գ.Ք.-ն) պատկանող՝ Աբովյան 8 հասցեում գտնվող անշարժ գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության:

Հիշեցնենք, որ Դատախազության կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված հայցադիմումի ընդունումը Հակակոռուպցիոն դատարանի կողմից մերժվել էր: Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը 2025 թվականի հունիսի 26-ի որոշմամբ ևս մերժել էր այդ որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը։

Այնուհետև, Դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան, որն այն վերահասցեագրել էր Հակակոռուպցիոն դատարան (Վճռաբեկ դատարանը 2025 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ արձանագրել է, որ գործը ենթակա է քննության Հակակոռուպցիոն դատարանում)։

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի մարտի 16-ի վճռով հայցը մերժել էր՝ հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով։

Դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Աբովյան 8 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով` Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment