Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռուանդայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռուանդայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռուանդայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարար Օլիվիե Նդուհունգիրեի հետ:

 

 Հանդիպմանը կարևորվել է Հայաստան-Ռուանդա քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը, այդ թվում՝ ստորագրված երկկողմ փաստաթղթերի իրականացման և ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների միջոցով: 

 

Արարատ Միզրոյանը և Օլիվիե Նդուհունգիրեն քննարկել են Հայաստանի և Ռուանդայի միջև երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այնպիսի  ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունն ու բարձր տեխնոլոգիաները:

 

Բազմակողմ հարթակներում փոխգործակցության համատեքստում առանձնանշվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակի ներուժը և ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը:

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերի շուրջ:

Leave a comment