Դիեգո Սիմեոնեն ռեկորդ է սահմանել Իսպանիայի առաջնությունում

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունում ռեկորդ է սահմանել հաղթանակների ցուցանիշով, հաղորդում է Լա Լիգայի մամուլի ծառայությունը։

13-րդ տուրում մադրիդյան ակումբը մրցակցի խաղադաշտում 3:0 հաշվով հաղթել է «Խետաֆեին»։ Դա Դիեգո Սիմեոնեի 345-րդ հաղթանակն էր Լա Լիգայում։

Արգենտինացի մասնագետը գերազանցել է իսպանացի Լուիս Արագոնեսի ռեկորդը, որը 344 հաղթանակ է տարել Իսպանիայի առաջնությունում։ 56-ամյա Սիմեոնեն` որպես մարզիչ, Լա Լիգայում անցկացրել է 567 հանդիպում, իսկ Արագոնեսը՝ 757։

Արգենտինացին «Աթլետիկոն» գլխավորում է 2011 թվականից։ Այդ ընթացքում նա նվաճել է 8 տիտղոս։ Սիմեոնեի գլխավորությամբ մադրիդյան ակումբը նաև երկու անգամ հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment