Չինաստանը հերքել է միջուկային փորձարկումներ անցկացնելու վերաբերյալ Պետդեպարտամենտի մեղադրանքները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Չինաստանի իշխանությունները պատասխանել են ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ վերջին տարիներին Չինաստանում միջուկային փորձարկումների վերաբերյալ հայտարարություններին՝ նշելով, որ այն լիովին անհիմն են համարում՝ ըստ զինաթափման հարցերով Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շեն Ցզյանի։

«Միացյալ Նահանգների մեղադրանքները, թե Չինաստանը միջուկային փորձարկումներ է անցկացնում, լիովին անհիմն են»,- Ժնևում զինաթափման վերաբերյալ համաժողովի նիստում Շեն Ցզյանի խոսքերը մեջբերել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Նա ընդգծել է, որ Պեկինը վճռականորեն աջակցում է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի նպատակներին և խնդիրներին։

Leave a comment