Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Չինաստանի իշխանությունները պատասխանել են ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ վերջին տարիներին Չինաստանում միջուկային փորձարկումների վերաբերյալ հայտարարություններին՝ նշելով, որ այն լիովին անհիմն են համարում՝ ըստ զինաթափման հարցերով Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շեն Ցզյանի։
«Միացյալ Նահանգների մեղադրանքները, թե Չինաստանը միջուկային փորձարկումներ է անցկացնում, լիովին անհիմն են»,- Ժնևում զինաթափման վերաբերյալ համաժողովի նիստում Շեն Ցզյանի խոսքերը մեջբերել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Նա ընդգծել է, որ Պեկինը վճռականորեն աջակցում է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի նպատակներին և խնդիրներին։