Նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Վասիլիս Իկոնոմուի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել միջխորհրդարանական համագործակցության ներկայիս բարձր մակարդակի առնչությամբ՝ ընդգծելով դրա հետագա զարգացման ու խորացման անհրաժեշտությունը։ Զրուցակիցները կարևորել են նաև փոխայցերի շարունակականությունն ու ակտիվացումը՝ երկկողմ օրակարգի ընդլայնման և միջխորհրդարանական կապերի ամրապնդման տեսանկյունից։
Քննարկման առանցքում են եղել նաև Հայաստան–Եվրամիություն հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։