Վրաստանի իշխանությունները վերջին մի քանի օրում երկրից արտաքսել են 83 օտարերկրյա քաղաքացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների։ Այս մասին հայտնում է «Գրուզիա Online»-ը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ-ին։
Գերատեսչության տեղեկություններով՝ արտաքսումն իրականացրել են Միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները՝ ՆԳՆ մյուս ստորաբաժանումների հետ համակարգված աշխատանքի և համալիր միջոցառումների շրջանակում։
Արտաքսվածների թվում են Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Հնդկաստանի, Պակիստանի, Թուրքմենստանի, Չինաստանի, Եգիպտոսի, Հորդանանի, Լիբանանի, Նիգերիայի, Ուգանդայի, Եմենի, Լիբիայի, Հարավաֆրիկյան Հանրապետության և այլ պետությունների քաղաքացիներ։
Վրաստանի գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված օտարերկրացիների մուտքը երկիր արգելված է։
2026 թվականի սկզբից Վրաստանից արդեն ավելի քան 3,8 հազար օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել։