Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցին կվերածվի թանգարանի

Ermenihaber. Թուրքիայի Զոնգուլդաք նահանգի Դևրեք քաղաքի քաղաքապետ Օզջան Ուլուփընարը հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության գրադարանների և հրատարակությունների գլխավոր տնօրեն Թաներ Բեյօղլուի հետ։

Հանդիպմանը քննարկվել է Դևրեք քաղաքի երբեմնի հայկական եկեղեցու շենքի վերականգնման հարցը։ Նշվում է, որ այդ պատմական կառույցի վերանորոգման աշխատանքները, կսկսվեն առաջիկա օրերին։ Հայկական եկեղեցին նախկինում ծառայել է որպես կինոյի շենք։

Վերանորոգման նախագծի համաձայն՝ շինությունը կվերականգնվի սկզբնական տեսքին համապատասխան ու կգործի որպես թանգարան ու գրադարան։ Հիշեցվել է նաև, որ այդ շենքը գրանցվել է որպես մշակութային ժառանգության վայր։

Համալիր ուսումնասիրությունների արդյունքում Դևրեքի հայկական եկեղեցին կվերածվի թանգարանի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment