«Աջափնյակ» կայարանի շինարարության մրցույթը կհայտարարվի այս կամ մյուս տարի. փոխքաղաքապետ

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության մրցույթը կհայտարարվի, ամենայն հավանականությամբ, այս կամ մյուս տարի: Այս մասին փետրվարի 20-ին ասուլիսի ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը:

«Այժմ մենք ունենք փորձաքննության արդյունքները, որը  մեզ թույլ է տալիս արդեն գնալ մրցույթային ճանապարհով»,- ասաց Փամբուխչյանը:

Փետրվարի 13-ին հայտնի դարձավ, որ «Աջափնյակ» կայարանի նախագծի պատվիրման և ձեռքբերման ժամանակ հնարավոր հանցագործության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեում քննվող վարույթը նախաձեռնվել է պաշտոնական անփութության հատկանիշներով։ 

The post «Աջափնյակ» կայարանի շինարարության մրցույթը կհայտարարվի այս կամ մյուս տարի. փոխքաղաքապետ appeared first on CIVILNET.

Leave a comment