Հիմի որ Ղարաբաղ չկա, ո՞նց եք միացնում. Գագիկ Մելքոնյան. «Հրապարակ»

Զրուցել ենք ՔՊ-ական նախկին պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի հետ։

– Ասում էիք` Սերժ Սարգսյանի «կոստյումից» եք հրաժարվելու, բայց «կոստյումը» պահպանվում է ամբողջությամբ, գումարած` Ալիեւի պահանջն է կատարվում։

– Հիմա որ ասում ես` Ալիեւի սահմանադրություն, ո՞րն է դա` հռչակագի՞րը, բայց ցանկացած երկիր պիտի աչք չունենա ուրիշ երկրի տարածքների վրա, թե չէ խաղաղությունը չի դառնա խաղաղություն։

– Արցախը համարում եք ուրի՞շ։

– Հիմի որ Ղարաբաղ չկա, ո՞նց եք միացնում, Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է, մենք էլ ասում ենք՝ չէ, կապ չունի` պետք է միացնենք Հայաստանին, էլ խաղաղություն կարա՞ լինի։

– Արցախը Սովետական Միության ժամանակ եղել է Ադրբեջանի կազմում: Լավ, ընդունենք հռչակագիրն էլ հանեք, վստա՞հ եք, որ Ալիեւը ստորագրելու է խաղաղության պայմանագիրը։

– Ոչ մեկ էլ վստահ չի, բայց իր ասած պայմանը` էդ կետը էլ չկա, չենք անի, կասի` վաղը, մյուս օրը էլի կհարձակվեք իմ երկրի վրա։

– Փաշինյանն ասում է՝ ժողովրդի հետ պիտի երկխոսենք, ժողովուրդը, ըստ Ձեզ, կո՞ղմ է լինելու Ալիեւի պահանջը կատարելուն։

– Ի՞նչ Ալիեւի պահանջ, դա խաղաղության պայմանն է, խանգարում է խաղաղությանը, ու ժողովուրդը կընդունի։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment