Դոնեցկում բարձրաստիճան զինվորականի դեմ մահափորձ են կանխել

Բաժանորդագրվել

Ահաբեկչության նպատակով արձակված բոլոր հարվածային անօդաչուները չեզոքացվել են։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Իրավապահները Դոնեցկում ռուսաստանցի բարձրաստիճան զինվորականի դեմ մահափորձ են կանխել. ուկրաինական հատուկ ծառայությունների հետ համագործակցած 29-ամյա կին է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ)։

Գերատեսչության տվյալներով՝ սպանությունը նախապատրաստելու համար Կիևի իշխանությունները կիրառել են «Բաբա-Յագա» տեսակի երեք հարվածային ԱԹՍ, որոնք բոլորն էլ խոցվել են։

ԱԴԾ-ի հաղորդմամբ՝ Վոլնովախայի բնակիչ երիտասարդ կինը Telegram-ով կապ է հաստատել ուկրաինական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ և նրանց տվյալներ փոխանցել ԴԺՀ տարածքում ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների տեղակայման վայրերի վերաբերյալ։ Համակարգողների հանձնարարությամբ կինը տեղափոխվել է Դոնեցկ, որտեղ ուժային կառույցներից մեկի աշխատակցի բնակության վայրում հետևել է նրան, ինչպես նաև WhatsApp-ի միջոցով ուկրաինական կողմին տեղեկացրել նրա տեղաշարժերի ու օգտագործած մեքենաների մասին։

ՌԴ ԱԴԾ աշխատակիցները ձերբակալել են ուկրաինական հատուկ ծառայությունների հանցակցին, նրան առաջադրվել է պետական դավաճանության մեղադրանք, և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

ՌԴ ԱԴԾ–ն Ստավրոպոլի երկրամասի Կիսլովոդսկ քաղաքում ահաբեկչություն է կանխել

Leave a comment