Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում մասնակցել է «Խաղաղության խորհրդի» անդրանիկ նիստին։
Միջոցառմանը մասնակցել են խորհրդին միացած պետությունների ղեկավարներ, վարչապետներ և արտաքին գործերի նախարարներ։ Նիստին ներկա է գտնվել նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Իր ելույթում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով տարբեր միջազգային հակամարտություններին, խոսել է նաև Հայաստան-Ադրբեջան հակամարտության մասին՝ նշելով, որ 32 տարի տևած հակամարտությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները զգալի աշխատանք են իրականացրել խաղաղության հաստատման ուղղությամբ։
ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և Ադրբեջանի նախագահին կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով ձեռք բերված արդյունքների կարևորությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի շրջանակում կարճատև զրույցներ է ունեցել մի շարք երկրների գործընկերների հետ։
Նիստի ընթացքում ներկայացվել է նաև «Գազայի խաղաղության ծրագիրը» և առաջիկայում նախատեսվող քայլերը։
ՀՀ վարչապետի աշխատակազմ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: