Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ոստիկանությունը ձերբակալել է բրիտանացի նախկին արքայազն Էնդրյուին՝ Ջեֆրի Էփշտեյնի հետ նրա կապերի շուրջ սկանդալի ֆոնին՝ հաղորդում է Express թերթը։
«Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը ձերբակալվել է պետական պաշտոնում անպատշաճ վարքագիծ դրսևորելու կասկածանքով», – հաղորդում է թերթը։
Այս տեղեկատվությունը հաստատել է Թեմզայի հովտի ոստիկանությունը, որը նաև հայտնել է Բերկշիրի և Նորֆոլկի հասցեներում խուզարկությունների մասին։
Այսօր ավելի վաղ Telegraph-ը հայտնել էր, որ Սանդրինգհեմի պալատի տարածքում գտնվող նախկին արքայազնի տուն են ժամանել վեց անանուն ոստիկանական մեքենաներ և մոտ ութ քաղաքացիական հագուստով ոստիկաններ։
Նա այսօր նշում էր իր 66-ամյակը։