Իր ծննդյան օրը ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի արքայազն Էնդրյուն

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ոստիկանությունը ձերբակալել է բրիտանացի նախկին արքայազն Էնդրյուին՝ Ջեֆրի Էփշտեյնի հետ նրա կապերի շուրջ սկանդալի ֆոնին՝ հաղորդում է Express թերթը։

«Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը ձերբակալվել է պետական ​​պաշտոնում անպատշաճ վարքագիծ դրսևորելու կասկածանքով», – հաղորդում է թերթը։

Այս տեղեկատվությունը հաստատել է Թեմզայի հովտի ոստիկանությունը, որը նաև հայտնել է Բերկշիրի և Նորֆոլկի հասցեներում խուզարկությունների մասին։

Այսօր ավելի վաղ Telegraph-ը հայտնել էր, որ Սանդրինգհեմի պալատի տարածքում գտնվող նախկին արքայազնի տուն են ժամանել վեց անանուն ոստիկանական մեքենաներ և մոտ ութ քաղաքացիական հագուստով ոստիկաններ։

Նա այսօր նշում էր իր 66-ամյակը։

Leave a comment