https://arm.sputniknews.ru/20261016/rusakan-zvorqn-azatagrel-e-dvobrvopvolien-gerasimvovy-putinin-manramasner-e-hajtnel-108229269.html
Ռուսական զորքն ազատագրել է Դոբրոպոլիեն. Գերասիմովը Պուտինին մանրամասներ է հայտնել
Ռուսական զորքն ազատագրել է Դոբրոպոլիեն. Գերասիմովը Պուտինին մանրամասներ է հայտնել
Sputnik Արմենիա
Վալերի Գերասիմովը հայտնել է, որ Ռուսաստանի բանակը սեպտեմբերի1-իցվերահսկողության տակ է վերցրել ավելի քան 1800 քառ. կմ տարածք և 92 բնակավայր: 16.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-16T20:52+0400
2026-10-16T20:52+0400
2026-10-16T20:53+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ուկրաինա
ռուսաստան
հատուկ ռազմական գործողություն
վալերի գերասիմով
վլադիմիր պուտին
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108228498_0:0:1273:716_1920x0_80_0_0_6f0d61735b1ff964b0de1c3423deabd5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի բանակի «Կենտրոն» խմբավորման ուժերն ազատագրել են Դոբրոպոլիե քաղաքը։ Այս մասին հայտնել է ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը միացյալ զորախմբի կառավարման օժանդակ կետում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որտեղ այսօր երեկոյան եղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:Նրա խոսքով՝ ԴԺՀ տարածքում ռուսական վերահսկողության տակ է անցել նաև Ալեքսեևո-Դրուժկովկա բնակավայրը։ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտնել է նաև, որ Ռուսաստանի բանակը սեպտեմբերի 1-ից վերահսկողության տակ է վերցրել ավելի քան 1800 քառ. կմ տարածք և 92 բնակավայր:«ԶՈւ միացյալխմբավորման հիմնական ջանքերը կենտրոնացած են Դոնբասի տարածքի ազատագրման վրա», – ասել է Գերասիմովը։Նա նաև հավելել է, որ սեպտեմբերին և հոկտեմբերի երկու շաբաթվա ընթացքում ՌԴ զինված ուժերի վերահսկողության տակ է անցել ԴԺՀ-ի մոտ 500 քառակուսի կիլոմետր տարածք և 23 բնակավայր:Խորհրդակցության ժամանակ գլխավոր շտաբի պետը նաև հայտնել է, որ ներկա դրությամբ Ռուսաստանիզինված ուժերը հարվածներ են հասցնում Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին:Նա նշել է, որ Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ցանկը և դրանց ոչնչացման համար անհրաժեշտ միջոցները արդեն որոշված են։ՌԴ բանակն ազատագրել է 6500 ք. կմ տարածք և 310 բնակավայր 2026թ.-ի ընթացքում. Պուտին
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
Герасимов доложил Путину обстановку в зоне СВО
Sputnik Արմենիա
Герасимов доложил Путину обстановку в зоне СВО
2026-10-16T20:52+0400
true
PT0M22S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108228498_0:0:955:716_1920x0_80_0_0_77a20abc7636e564bf1ea9e59972ee55.jpg.webp
ուկրաինա, ռուսաստան, հատուկ ռազմական գործողություն, վալերի գերասիմով, վլադիմիր պուտին, видео
ուկրաինա, ռուսաստան, հատուկ ռազմական գործողություն, վալերի գերասիմով, վլադիմիր պուտին, видео
Վալերի Գերասիմովը հայտնել է, որ Ռուսաստանի բանակը սեպտեմբերի1-իցվերահսկողության տակ է վերցրել ավելի քան 1800 քառ. կմ տարածք և 92 բնակավայր:
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի բանակի «Կենտրոն» խմբավորման ուժերն ազատագրել են Դոբրոպոլիե քաղաքը։ Այս մասին հայտնել է ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը միացյալ զորախմբի կառավարման օժանդակ կետում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որտեղ այսօր երեկոյան եղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
««Կենտրոն» խմբավորմանկողմից ազատագրվել է Դնեպրոպետրովսկի ուղղությամբ հակառակորդի պաշտպանության հիմնական հանգույցներից մեկը՝ Դոբրոպոլիե քաղաքը», – ասել է Գերասիմովը ՌԴ նախագահին ուղղված զեկույցի ընթացքում:
Նրա խոսքով՝ ԴԺՀ տարածքում ռուսական վերահսկողության տակ է անցել նաև Ալեքսեևո-Դրուժկովկա բնակավայրը։
ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտնել է նաև, որ Ռուսաստանի բանակը սեպտեմբերի 1-ից վերահսկողության տակ է վերցրել ավելի քան 1800 քառ. կմ տարածք և 92 բնակավայր:
«ԶՈւ միացյալխմբավորման հիմնական ջանքերը կենտրոնացած են Դոնբասի տարածքի ազատագրման վրա», – ասել է Գերասիմովը։
Նա նաև հավելել է, որ սեպտեմբերին և հոկտեմբերի երկու շաբաթվա ընթացքում ՌԴ զինված ուժերի վերահսկողության տակ է անցել ԴԺՀ-ի մոտ 500 քառակուսի կիլոմետր տարածք և 23 բնակավայր:
Խորհրդակցության ժամանակ գլխավոր շտաբի պետը նաև հայտնել է, որ ներկա դրությամբ Ռուսաստանիզինված ուժերը հարվածներ են հասցնում Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին:
Նա նշել է, որ Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ցանկը և դրանց ոչնչացման համար անհրաժեշտ միջոցները արդեն որոշված են։