«ԹՐԻՓՓ-ում գլխավորը տնտեսականը չէ, այլ ՆԱՏՕ-ական ներկայությունն Իրանի անմիջապես սահմանին»․ Արամ Շահնազարյան

Թեհրանի «Ալիք» օրաթերթի խմբագիր Արամ Շահնազարյանը փաստեց՝ Իրանի համար անընդունելի իր անմիջական սահմանին արևմտյան ուժերի ներկայությունը։

«Այդ ուղին, կամ եթե իրերն իրապես իրենց անունով կոչենք, նույն այդ Զանգեզուրի միջանցք կոչված երևույթն է»,- «Հարավային Կովկաս. ուժերի վերադասավորում» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց Թեհրանի «Ալիք» օրաթերթի խմբագիր Արամ Շահնազարյանը։

Ըստ նրա՝ ԹՐԻՓՓ-ի հետ կապված կան բազմաթիվ խնդիրներ․ «Մտահոգություններ կան նաև պետական մակարդակով։ Խնդիրն այն է, որ եթե կյանքի է կոչվում ԹՐԻՓՓ-ը, որը միայն տնտեսական նախագիծ չէ, կապուղիների ապաշրջափակում չէ, մի ճանապարհ կամ նախագիծ չէ, որը տարածաշրջանի և ՀՀ-ի համար նոր հորիզոններ է ստեղծելու տրանսպորտի և տնտեսական առումով, ինչպես փորձում են ՀՀ իշխանությունները ներկայացնել, այլ իրականում ինչպես իրանցի փորձագետներից շատերն են խոսում, սա չի կարող տնտեսական շահ պարունակել նախ Իրանի համար, հետո նաև ողջ տարածաշրջանի համար։

Տնտեսական շահը երկրորդական է, գլխավոր խնդիրը փորձում է լուծել ԱՄՆ-ն և արևմուտքը, անվտանգային մթնոլորտի փոփոխությունն է, աշխահաքաղաքական քարտեզի փոփոխությունն է այս տարածաշրջանում, ուժերի հարաբերակցության փոփոխությունը։ Սա Իրանի համար հղի է առաջին հերթին անվտանգային լրջագույն մարտահրավերներով։ Իրանի համար անընդունելի իր անմիջական սահմանին արևմտյան ուժերի ներկայությունը»։

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment