Իշխանությունը պատրաստ է Սյունիքով ճանապարհ տալ՝ առանց խաղաղության պայմանագրի․ Կարապետյան

https://arm.sputniknews.ru/20261027/ishkhanutjuny-patrast-e-sjuniqvov-tshanaparh-tal-aranc-khaghaghutjan-pajmanagri-karapetjan-108596278.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/18/106049961_177:0:1600:1067_1920x0_80_0_0_befce310a734291e0834495d236770c5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

թրամփի ուղի (tripp), նարեկ կարապետյան, արարատ միրզոյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական

թրամփի ուղի (tripp), նարեկ կարապետյան, արարատ միրզոյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական

Բաժանորդագրվել

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պնդում է` երաշխիքն այն է, թե նախագիծը շահավետ է ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի համար։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik․ Իշխանությունը պատրաստ է Սյունիքուվ ճանապարհ տալ մինչ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը։
Այսօր ԱԺ-ում Միրզոյանը, պատասխանելով Նարեկ Կարապետյանի հարցին, հայտարարեց, որ «Թրամփի ուղի» նախագիծը կարող է գործարկվել ավելի վաղ, քան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Նա նշեց` մեկ այլ անձ կարող էր ասել, թե պետք է սկզբում խաղաղություն լինի, հետո գործարկվի TRIPP-ը, բայց, չնայած դասագրքային հերթականությանը, կյանքն իր սրբագրումներն է անում։

«Այսինքն՝ խաղաղությունը դեռ թղթի վրա չկա, բայց Սյունիքով անցնող ճանապարհի հարցն արդեն առաջ են տանում։ Բա ո՞ւր մնաց խաղաղության երաշխիքը»,- գրում է Կարապետյանը։

Հիշեցնենք, որ երաշխիքներին վերաբերող հարցին ի պատասխան՝ Միրզոյանը մի քանի անդամ նշել է, թե երաշխիքն այն է, որ այս նախագիծը փոխշահավետ է ու պետք է և՛ ադրբեջանական, և՛ հայկական, և՛ երրորդ կողմին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։

Leave a comment