Հոկտեմբերի 25-ի գիշերը Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկ քաղաքում տուն վերադառնալիս անհետ կորած տասնվեցամյա աղջիկը հայտնաբերվել է մահացած, ՌԻԱ Նովոստիին հայտնել է «ԼիզաԱլերտ» տարածաշրջանային որոնողական-փրկարարական խմբի մամուլի խոսնակ Սերաֆիմա Չուդուն։
«Այո, ցավոք, աղջիկը գտնվել է մահացած… Ոստիկանության աշխատակիցները նրան գտել են», – ասել է մամուլի խոսնակը։
Չուդուի խոսքով՝ 16-ամյա աղջիկը անհետացել է հոկտեմբերի 25-ի գիշերը Աչինսկում՝ տուն վերադառնալիս։