Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Դենիս Ջորկաեֆը սոցցանցի իր էջում գրել է․
Դեկտեմբերի 2-ից մեր թիմի հետ միասին սկսում ենք այցերի շարք՝ հանդիպելու Հայաստանի ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչներին։
Մեր նպատակն է տեղում ծանոթանալ ակումբների առջև ծառացած խնդիրներին, հասկանալ նրանց կարիքներն ու առաջնահերթությունները, լսել առաջարկներն ու միասին քննարկել հնարավոր լուծումները։
Համոզված եմ, որ հայկական ֆուտբոլի զարգացման արդյունավետ և իրատեսական ծրագիր կարող ենք ձևավորել միայն ոլորտի բոլոր ներկայացուցիչների հետ անմիջական երկխոսության և համագործակցության միջոցով։