Դեկտեմբերի 2-ից մեր թիմի հետ միասին սկսում ենք այցերի շարք՝ հանդիպելու Հայաստանի ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչներին․ Ջորկաեֆ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Դենիս Ջորկաեֆը սոցցանցի իր էջում գրել է․

Դեկտեմբերի 2-ից մեր թիմի հետ միասին սկսում ենք այցերի շարք՝ հանդիպելու Հայաստանի ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչներին։

Մեր նպատակն է տեղում ծանոթանալ ակումբների առջև ծառացած խնդիրներին, հասկանալ նրանց կարիքներն ու առաջնահերթությունները, լսել առաջարկներն ու միասին քննարկել հնարավոր լուծումները։

Համոզված եմ, որ հայկական ֆուտբոլի զարգացման արդյունավետ և իրատեսական ծրագիր կարող ենք ձևավորել միայն ոլորտի բոլոր ներկայացուցիչների հետ անմիջական երկխոսության և համագործակցության միջոցով։

Leave a comment