https://arm.sputniknews.ru/20261127/dvoneckum-bardzrastitshan-zinvvorakani-dem-mahapvordz-en-kankhel-109816587.html
Դոնեցկում բարձրաստիճան զինվորականի դեմ մահափորձ են կանխել
Դոնեցկում բարձրաստիճան զինվորականի դեմ մահափորձ են կանխել
Sputnik Արմենիա
Ահաբեկչության նպատակով արձակված բոլոր հարվածային անօդաչուները չեզոքացվել են։ 27.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-27T11:08+0400
2026-11-27T11:08+0400
2026-11-27T11:10+0400
դոնեցկ
մահափորձ
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/07/1d/78865742_0:7:1100:626_1920x0_80_0_0_468cc75c2462e02b64fee43f43b47e68.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Իրավապահները Դոնեցկում ռուսաստանցի բարձրաստիճան զինվորականի դեմ մահափորձ են կանխել. ուկրաինական հատուկ ծառայությունների հետ համագործակցած 29-ամյա կին է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ)։Գերատեսչության տվյալներով՝ սպանությունը նախապատրաստելու համար Կիևի իշխանությունները կիրառել են «Բաբա-Յագա» տեսակի երեք հարվածային ԱԹՍ, որոնք բոլորն էլ խոցվել են։ԱԴԾ-ի հաղորդմամբ՝ Վոլնովախայի բնակիչ երիտասարդ կինը Telegram-ով կապ է հաստատել ուկրաինական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ և նրանց տվյալներ փոխանցել ԴԺՀ տարածքում ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների տեղակայման վայրերի վերաբերյալ։ Համակարգողների հանձնարարությամբ կինը տեղափոխվել է Դոնեցկ, որտեղ ուժային կառույցներից մեկի աշխատակցի բնակության վայրում հետևել է նրան, ինչպես նաև WhatsApp-ի միջոցով ուկրաինական կողմին տեղեկացրել նրա տեղաշարժերի ու օգտագործած մեքենաների մասին։ՌԴ ԱԴԾ աշխատակիցները ձերբակալել են ուկրաինական հատուկ ծառայությունների հանցակցին, նրան առաջադրվել է պետական դավաճանության մեղադրանք, և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ՌԴ ԱԴԾ–ն Ստավրոպոլի երկրամասի Կիսլովոդսկ քաղաքում ահաբեկչություն է կանխել
դոնեցկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/07/1d/78865742_0:0:836:626_1920x0_80_0_0_a31563faa52ca38ebd1542cfd3394bc3.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնեցկ, մահափորձ, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
դոնեցկ, մահափորձ, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
11:08 27.11.2026 (Թարմացված է: 11:10 27.11.2026)
Բաժանորդագրվել
Ահաբեկչության նպատակով արձակված բոլոր հարվածային անօդաչուները չեզոքացվել են։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Իրավապահները Դոնեցկում ռուսաստանցի բարձրաստիճան զինվորականի դեմ մահափորձ են կանխել. ուկրաինական հատուկ ծառայությունների հետ համագործակցած 29-ամյա կին է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ)։
Գերատեսչության տվյալներով՝ սպանությունը նախապատրաստելու համար Կիևի իշխանությունները կիրառել են «Բաբա-Յագա» տեսակի երեք հարվածային ԱԹՍ, որոնք բոլորն էլ խոցվել են։
ԱԴԾ-ի հաղորդմամբ՝ Վոլնովախայի բնակիչ երիտասարդ կինը Telegram-ով կապ է հաստատել ուկրաինական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ և նրանց տվյալներ փոխանցել ԴԺՀ տարածքում ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների տեղակայման վայրերի վերաբերյալ։ Համակարգողների հանձնարարությամբ կինը տեղափոխվել է Դոնեցկ, որտեղ ուժային կառույցներից մեկի աշխատակցի բնակության վայրում հետևել է նրան, ինչպես նաև WhatsApp-ի միջոցով ուկրաինական կողմին տեղեկացրել նրա տեղաշարժերի ու օգտագործած մեքենաների մասին։
ՌԴ ԱԴԾ աշխատակիցները ձերբակալել են ուկրաինական հատուկ ծառայությունների հանցակցին, նրան առաջադրվել է պետական դավաճանության մեղադրանք, և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։