Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև ձևավորվել են պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ, որոնք օգնում են նրանց քննարկել բարդ հարցեր, որոնց շուրջ կողմերն ունեն տարաձայնություններ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահ Պուտինի և նախագահ Թրամփի միջև իսկապես ձևավորվել են շատ գործնական, պրագմատիկ և նույնիսկ բարեկամական հարաբերություններ։ Դա օգնում է նրանց քննարկել ամենաբարդ խնդիրները, որոնց շուրջ առկա են բազմաթիվ տարաձայնություններ»,- լրագրողներին ասել է նա։
Միևնույն ժամանակ, Պեսկովն ավելացրել է, որ կան նաև որոշակի հարցեր, որոնց շուրջ երկու պետությունների ղեկավարների դիրքորոշումները համընկնում են։