Կառավարության այսօրվա նիստին զուգահեռ արցախցիները բողոքի ցույց էին իրականացնում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով իրենց անձնագրերում «ծննդավայր» դաշտում չնշել «Ադրբեջան»։
Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով արցախցիների բողոքին, ասաց․ «Բա որտե՞ղ են իրենք ծնվել, այն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր է եղե՞լ, հա՞։ Հա, ի՞նչ անենք այնտեղ ապրել են, ես էլ Ռուսաստանում եմ ապրել և Ֆրանսիայում եմ ապրել։ Դե լավ, ասենք ցանկությունով չէ։ Բա այդ մարդիկ, եթե այնտեղ են ծնվել, բա ի՞նչ պիտի գրվի»։
Լրագրողների հարցին, որ Արցախի Հանրապետություն պետք է գրվի, նա պատասխանեց․ «Արցախի Հանրապետությունն իրենք լուծարել են։ Արցախի Հանրապետությունը երբ որ եղել է, իրենք չեն ծնվել այնտեղ, ասենք այդ ի՞նչ էմոցիաների վրա խաղալու թազա ձև է։ Իսկ ի՞նչ է գրած իրենց անձնագրերի մեջ, իսկ որ Ամերիկա են գնում կամ Եվրոպա են գնում, այնտեղ որ անձնագիր են ստանում, ի՞նչ է գրած իրենց անձնագրերի մեջ։ Այդ ի՞նչ բաներ է, թազա թեմա, այդ թեման չկա»։
Ալեն Սիմոնյանը նաև վերահաստատեց, որ դեկտեմբերի սկզբին մեկնելու է Բաքու․ Ադրբեջան, բայց ոչ Բաքու․ «Անընդհատ գրում են, ոչ, Բաքվի մասին չէ խոսքը, ենթադրում եմ, որ կամ Գյանջա, կամ որևիցե այլ քաղաք, բայց Բաքու չի լինելու»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: