Ըստ Փաշինյանի՝ արցախցիների անձնագրում պետք է Ադրբեջան նշվի, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի

Արցախցիների անձնագրերի մեջ ծննդավայրը նշելիս պետք է հիմնվել նախաստորագրված խաղաղության համաձայնագրի թեզերին, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի, որովհետև այդ երկուսը միասին անհամատեղելի են. հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Կա՛մ Եռաբլուրը պետք է ընդլայնվի, կա՛մ մենք պետք է նախաստորագրված խաղաղության համաձայնագրի սկզբունքների շրջանակում մնանք. շատ պարզ քաղաքական ընտրություն է»,-ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ ինքը ՀՀ առաջին ղեկավարն է, ում կառավարման շրջանում 2 տարի 8 ամիս Եռաբլուրն ընդհանրապես չի ընդլայնվել։

Հիշեցնենք՝ այս պահին արցախցիները Կառավարության շենքի դիմաց ակցիա են իրականացնում, որպեսզի իրենց ծննդավայրը Ադրբեջան չնշվի։

Leave a comment