Ռուսաստանը և Ուկրաինան զոհվածների մարմինների փոխանակում են սկսել

Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացնում են զոհվածների մարմինների փոխանակում, ՌԲԿ-ին հայտնել է Պետդումայի պատգամավոր, հատուկ ռազմական գործողության հարցերով խորհրդարանական համակարգող խմբի ներկայացուցիչ Շամսաիլ Սարալիեւը։

Սարալիեւի խոսքով՝ փոխանակումն իրականացվում է «250-ը՝ 22-ի դիմաց» բանաձևով։

Սարալիևը նշել է, որ ավելի վաղ՝ հոկտեմբերի 22-ին, Մոսկվան ու Կիեւն իրականացրել էին զոհվածների մարմինների փոխանակում՝ «252-ը՝ 25-ի դիմաց» բանաձևով։

Leave a comment