Հայաստանից ջերմոցային և այլ որոշ ապրանքների արտահանման աջակցության միջոցառման իրականացման արդյունքում հոկտեմբերին առաջացած պարտավորությունների կատարման համար հատկացվել է 4,4 մլրդ դրամ (12,3 մլն դոլար՝ խմբ.)։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նոյեմբերի 26-ի նիստում։
Այս միջոցներով պետությունը կփոխհատուցի մրգերի (ծիրան, խնձոր, տանձ, սալոր, ելակ, դեղձ, նեկտարին, խաղող, թուզ), բանջարեղենի (լոլիկ, պղպեղ), ծաղիկների, շշալցված հանքային ջրի, խաղողի և մրգային շշալցված գինու, շշալցված հայկական բրենդիի կամ հայկական կոնյակի, չրերի, տոմատի մածուկի և ձկան արտահանման տնտեսական ծախսերը։