ՌԴ-ն շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ․ Լավրով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք շահագրգռված ենք Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ և ողջունում եմ Վրաստանի արտաքին գործերի նախարարի՝ վերջերս արած հայտարարությունը, որ չպետք է վախենալ Ռուսաստանի Դաշնության հետ շփումներից»,– չորեքշաբթի օրը Գոմելում կայացած մամուլի ասուլիսում ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ սա պրագմատիկ մոտեցում է, որը բխում է ինչպես վրաց ժողովրդի, այնպես էլ Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների շահերից։

Leave a comment