Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք շահագրգռված ենք Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ և ողջունում եմ Վրաստանի արտաքին գործերի նախարարի՝ վերջերս արած հայտարարությունը, որ չպետք է վախենալ Ռուսաստանի Դաշնության հետ շփումներից»,– չորեքշաբթի օրը Գոմելում կայացած մամուլի ասուլիսում ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ սա պրագմատիկ մոտեցում է, որը բխում է ինչպես վրաց ժողովրդի, այնպես էլ Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների շահերից։