Մերցը ընդունել է՝ Գերմանիան ճգնաժամային իրավիճակում է

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը խոստովանել է, որ երկիրը գտնվում է ճգնաժամային իրավիճակում՝ ընդգծելով պետական ծախսերի կրճատման անհրաժեշտությունը։

«Գերմանիան հարմարվողականության խոր ճգնաժամ է ապրում։ Սրանք իմ խոսքերը չեն, այլ Գերմանիայի ֆինանսների նախկին նախարար, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Պեեր Շտայնբրյուկի գնահատականը, որը նա հնչեցրել է մի քանի օր առաջ։ Եվ ես իսկապես կիսում եմ այդ գնահատականը»,– հայտարարել է Մերցը Բունդեսթագում՝ 2027 թվականի դաշնային բյուջեի նախագծի երկրորդ ընթերցման քննարկման ժամանակ։

Կանցլերի խոսքով՝ Գերմանիան բախվել է լուրջ աշխարհաքաղաքական, տեխնոլոգիական և ժողովրդագրական մարտահրավերների։

Leave a comment