«Եվրոպացիները նստում են բանակցային սեղանի շուրջ՝ միանգամից ոտքերը դնելով դրա վրա»,- հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
– Նախ և առաջ, Մոսկվան պետք է հասկանա, թե ինչ դեր է նախատեսում ստանձնել Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում։
– Ռուսաստանը երբեք կապի մեջ չի եղել Եվրոպական հանձնաժողովի հետ՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցով։ Լավրովը Բրյուսելի մոտեցումը որակեց որպես ոչ լուրջ՝ նշելով, որ թեև Եվրոպական հանձնաժողովը հաճախ հայտարարություններ է անում, սակայն երբեք կոնկրետ առաջարկներ չի ներկայացնում։
– Ռուսաստանը կարևորում է Բելառուսի դիրքորոշումը, որը հանդես է գալիս Ուկրաինայում հակամարտության կայուն կարգավորման օգտին՝ հիմնված դրա արմատական պատճառների վերացման վրա։
– Մոսկվան շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ։