Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ամերիկյան հեռաբժշկական Journi Health ընկերությունը սկսել է նիհարեցնող շոկոլադ վաճառել, որը պարունակում է «Օզեմպիկի» հետ նույն դեղաբանական խմբին պատկանող դեղամիջոցի ակտիվ նյութը, հայտնում է Wired ամսագիրը։
«Melt» անվանումով շոկոլադի բաղադրության մեջ ներառված է օրհֆորգլիպրոնը, որն օգտագործվում է ամերիկյան Eli Lilly դեղագործական ընկերության Foundayo նիհարեցնող հաբերում։ Այն պատկանում է դեղամիջոցների նույն խմբին, ինչ դանիական Novo Nordisk ընկերության «Օզեմպիկը»։
Շոկոլադը վաճառվում է միայն բժշկի դեղատոմսով և նախատեսված է օրական մեկ անգամ ընդունելու համար։ Ամսական բաժանորդագրության արժեքը, որը ներառում է շոկոլադի 24 կտոր և բժշկի հեռավար խորհրդատվություն, կազմում է 189 դոլար։