Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի Սահմանադրության հետ կապված Ադրբեջանի համար կարևոր միակ հարցը մեզ ուղղված տարածքային պահանջների վերացումն է։ Այս մասին հայտնել է ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Ինչ վերաբերում է այսօր ներկայացված Հայաստանի Սահմանադրության նոր նախագծին, ապա սա Հայաստանի ներքին գործն է։ Մեզ համար կարևոր է միայն, որ նոր Սահմանադրությունը չպարունակի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Հրապարակված տեքստի հիման վրա կարելի է ասել, որ նման պահանջներ չկան»,- նշել է նախարարը։