Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ոստիկանությունը հայտնել է, որ Գերմանիայի մոտ 450 դպրոցներ ստացել են ռումբի մասին սպառնալիքներ։
«Հասանելի տեղեկատվության համաձայն՝ սպառնալիքները էլեկտրոնային փոստով ուղարկվել են երկրի ավելի քան 450 դպրոցների», – ասվում է հայտարարության մեջ։
Ոստիկանության տվյալներով՝ ներկայումս չկան որևէ ապացույցներ նամակները ստացած դպրոցների նկատմամբ կոնկրետ սպառնալիքի վերաբերյալ։ Իրավապահ մարմինները ներկայումս հետաքննում են, թե ով է ուղարկել սպառնալիքները։