Նոր Սահմանադրության ընդունմամբ խաղաղությունը պետք է վերադարձվի ժողովրդին․ վարչապետ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում հայտարարել է, որ նոր Սահմանադրության ընդունմամբ պետությունը պետք է վերադարձվի ժողովրդին։

«Նոր Սահմանադրության ընդունմամբ խաղաղությունը պետք է վերադարձվի ժողովրդին։ Նոր Սահմանադրության նախագծի 8-րդ հոդվածն արձանագրում է, որ ՀՀ արտաքին քաղաքականության նպատակը խաղաղության ապահովումն է, և սա դարակազմիկ արձանագրում է։ Եվ սա, այո՛, հրաժարվում է 1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրի, այսինքն՝ կոնֆլիկտի տրամաբանությունից»,- ընդգծել է վարչապետը։

Նա հորդորել է երբեք չտրվել գայթակղությանը՝ մտածելու, թե սա անում են արտաքին ճնշումների կամ ուրիշի համար․ «Մենք սա անում ենք մեր պետության հարատևությանը կյանք տալու և ՀՀ-ն այնպես դիրքավորելու համար, որ հաղթահարի ֆորպոստի տրամաբանությունը»,- հավելել է վարչապետը։

«Մեր նպատակը Հայաստանի Հանրապետությունը հողափոր խրամատից խաղաղության խաչմերուկ դարձնելն է՝ մի երկիր, որը նաև ունի այնպիսի բանակ, որն ինքնուրույն կարող է պաշտպանել պետության սահմանների և միջազգայնորեն ճանաչված տարածքի անձեռնմխելիությունը»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը։

Leave a comment