https://arm.sputniknews.ru/20261123/1-shabatum-aveli-shat-ats-ev-hrtir-e-ardzakel-qan-tarva-yntacqum-trampy-meghadrel-e-iranin-109659233.html
1 շաբաթում ավելի շատ ԱԹՍ և հրթիռ է արձակել, քան տարվա ընթացքում. Թրամփը մեղադրել է Իրանին
1 շաբաթում ավելի շատ ԱԹՍ և հրթիռ է արձակել, քան տարվա ընթացքում. Թրամփը մեղադրել է Իրանին
Sputnik Արմենիա
ԱՄՆ առաջնորդը պնդում է, որ Թեհրանը ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո մեծացրել է ԱԹՍ–ների և հրթիռների կիրառմամբ գրոհների ինտենսիվությունը։ 23.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-23T11:28+0400
2026-11-23T11:28+0400
2026-11-23T11:28+0400
դոնալդ թրամփ
ամն
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/13/109531944_0:6:3125:1764_1920x0_80_0_0_f04bf9494453c5f2bef92b65cb34131a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն անցած շաբաթվա ընթացքում ավելի շատ անօդաչու թռչող սարք ու հրթիռ է արձակել, քան ամբողջ տարվա ընթացքում։ Նա այդ մասին գրել է «Truth Social»-ում։Թրամփի պնդմամբ՝ Իրանը մեծացրել է անօդաչու թռչող սարքերի և հրթիռների կիրառմամբ գրոհների ինտենսիվությունը ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։ ԱՄՆ նախագահը հիշեցրել է` դեռևս նոյեմբերի 3-ի քվեարկությունից առաջ էր կանխատեսել, որ դեմոկրատների հաղթանակի դեպքում Թեհրանը կուժգնացնի հարվածները, և նշել է, որ իր այդ կանխատեսումն իրականացել է։Թրամփը հայտարարել է, որ Իրանի իշխանությունները Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին համարում են թույլ, ոչ արդյունավետ և երկիրը կործանող։Միաժամանակ ԱՄՆ առաջնորդը հայրենակիցներին հորդորել է չանհանգստանալ և վստահեցրել է, որ այդ բոլոր սպառազինությունները ոչնչացվել են և վնաս չեն հասցրել։«Մի՛ անհանգստացեք։ Դրանք բոլորը խոցվել են և որևէ վնաս չեն հասցրել»,- նշել է Թրամփը։«Fox News» հեռուստաալիքը նոյեմբերի 22-ին հայտարարել է, որ Սպիտակ տան ղեկավարը հակված է Ամանորից հետո վերսկսել Իրանի ուղղությամբ հարվածները , եթե երկու երկրների միջև համաձայնություն ձեռք չբերվի։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/13/109531944_394:0:3125:2048_1920x0_80_0_0_5fa24008fc66968dd673c5ba5173af08.jpg.webp
դոնալդ թրամփ, ամն, իրանի իսլամական հանրապետություն
դոնալդ թրամփ, ամն, իրանի իսլամական հանրապետություն
ԱՄՆ առաջնորդը պնդում է, որ Թեհրանը ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո մեծացրել է ԱԹՍ–ների և հրթիռների կիրառմամբ գրոհների ինտենսիվությունը։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն անցած շաբաթվա ընթացքում ավելի շատ անօդաչու թռչող սարք ու հրթիռ է արձակել, քան ամբողջ տարվա ընթացքում։ Նա այդ մասին գրել է «Truth Social»-ում։
Թրամփի պնդմամբ՝ Իրանը մեծացրել է անօդաչու թռչող սարքերի և հրթիռների կիրառմամբ գրոհների ինտենսիվությունը ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։ ԱՄՆ նախագահը հիշեցրել է` դեռևս նոյեմբերի 3-ի քվեարկությունից առաջ էր կանխատեսել, որ դեմոկրատների հաղթանակի դեպքում Թեհրանը կուժգնացնի հարվածները, և նշել է, որ իր այդ կանխատեսումն իրականացել է։
Թրամփը հայտարարել է, որ Իրանի իշխանությունները Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին համարում են թույլ, ոչ արդյունավետ և երկիրը կործանող։
Միաժամանակ ԱՄՆ առաջնորդը հայրենակիցներին հորդորել է չանհանգստանալ և վստահեցրել է, որ այդ բոլոր սպառազինությունները ոչնչացվել են և վնաս չեն հասցրել։
«Մի՛ անհանգստացեք։ Դրանք բոլորը խոցվել են և որևէ վնաս չեն հասցրել»,- նշել է Թրամփը։
«Fox News» հեռուստաալիքը նոյեմբերի 22-ին հայտարարել է, որ Սպիտակ տան ղեկավարը հակված է Ամանորից հետո վերսկսել Իրանի ուղղությամբ հարվածները , եթե երկու երկրների միջև համաձայնություն ձեռք չբերվի։