Չինաստանում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի պետությունների ղեկավարների՝ խաղաղության մասին հռչակագիրը։
Հռչակագրի ամբողջական տեքստը.
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը 2026 թվականի նոյեմբերի 19-ին հանդիպում են անցկացրել Շենժենում։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի պետությունների ղեկավարները երախտագիտություն են հայտնել Չինաստանին այս պատմական եռակողմ գագաթնաժողովը կազմակերպելու և անցկացնելու համար։ Երեք երկրների ղեկավարները հանգամանալից մտքեր են փոխանակել միջազգային ներկա իրավիճակի շուրջ և վերահաստատել իրենց հանձնառությունը ռազմավարական կայունության և միջազգային անվտանգության պահպանմանը։
1. Լինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ՝ Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն հայտարարել են ՄԱԿ-ը բարեփոխելու իրենց հանձնառության մասին, որպեսզի կազմակերպությունն ավելի արդյունավետ արձագանքի գլոբալ մարտահրավերներին և համապատասխանի միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման իր հիմնարար առաքելությանը։
2. Երեք պետությունները նախատեսում են մեծացնել նավթավերամշակման արտադրանքի արտադրությունն ու մատակարարումները՝ ի շահ բոլոր երկրների։ Նրանք վերահաստատել են էներգամատակարարումների կայունության կարևորությունը։
3. Երեք երկրների ղեկավարներն ընդգծել են, որ պետությունների համաձայնության սկզբունքը և պետությունների պաշտոնատար անձանց անձեռնմխելիության պահպանումը հիմնարար նշանակություն ունեն։ Նրանք համաձայնել են, որ Միջազգային քրեական դատարանը և նմանատիպ այլ կառույցները չպետք է չարաշահեն իրենց լիազորությունները։
4. Երեք երկրների ղեկավարները վերահաստատել են, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սկսվի։ Երեք երկրները երկխոսություն կվարեն միջուկային ռիսկերի նվազեցման և միջուկային զենքի տարածման կանխարգելման շուրջ»։