Ուշիի ոլորաններում տեղի ունեցած սարսափելի վթարից տուժած 3 քաղաքացիներից 2–ը դուրս են գրվել հիվանդանոցից։
«Արմենիա» ԲԿ-ի փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանը ArmeniaSputnik–ին հայտնել է, որ մյուս քաղաքացու վիճակը բավարար է, նա հիվանդանոցում կմնա ևս 2 օր։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 21։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է 9-ը մարդ։