Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր

Հասարակություն

19.11.2026 | 18:20

Կառավարությունը հաստատել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները, ըստ որի Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի ժամկետով կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր։ Հովհաննես Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել վստահության՝ Հայաստանի խոշորագույն կրթական և գիտական հաստատությունը ղեկավարելու համար։

«ԵՊՀ-ն, շնորհիվ Կառավարության մեծածավալ ներդրումների, հագեցվել է նորագույն գույքով, սուպեր համակարգչով, ինչի շնորհիվ մեր գիտական արդյունքները գրեթե կրկնապատկվել են», -ասել է նորընտիր ռեկտորը՝ հավելելով, որ կրթական ոլորտում նոր մարտահրավերներ, բարեփոխումներ են սպասվում՝ նոր օրենքից բխող փոփոխություններով պայմանավորված։

Leave a comment