Արքայազն Հարին «պատրաստ է վերադառնալ բանակ և հարկ եղած դեպքում կռվել Ռուսաստանի դեմ»

«Ազատություն». Բրիտանիայի արքայազն Հարին՝ Չարլզ Երրորդ թագավորի որդին, կոչ է արել ուժեղացնել աջակցությունը Ուկրաինային Ռուսաստանի հետ պատերազմում:

The Telegraph-ի հետ զրույցում Հարին պնդել է, որ Ռուսաստանը սպառնալիք է, և վստահեցրել, թե պատրաստ է վերադառնալ զինվորական ծառայության ու անհրաժեշտության դեպքում կռվել Ռուսաստանի դեմ:

Սասեքսի դքսի տիտղոսը կրող արքայազնը կարծիք է հայտնել, որ Արևմուտքի երկրները փաստացի արդեն տասը տարի Ռուսաստանի հետ պատերազմի մեջ են: «Այն, որ մեր ուղղությամբ անօդաչուներ, գնդակներ և հրթիռներ չեն թռչում, չի նշանակում, որ մենք չենք պատերազմում», – ասել է նա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment