ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար գրանցվել է երեք թեկնածու

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) պաշտոնապես հաստատել է կազմակերպության նախագահի առաջիկա ընտրություններում երեք թեկնածուների գրանցումը։

ՖԻՖԱ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ թեկնածուների թվում են ֆեդերացիայի գործող նախագահ Ջանի Ինֆանտինոն, Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոն, ինչպես նաև Ճապոնիայի ֆուտբոլային ասոցիացիայի պատվավոր նախագահ Կոձո Տաշիման։

Ֆիլիպ Դիալոյի թեկնածությունն առաջադրվել է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) աջակցությամբ։ Կոձո Տաշիման, որը նախկինում զբաղեցրել է ՖԻՖԱ-ի խորհրդի անդամի պաշտոնը, հայտարարել է ընտրապայքարի մյուս մասնակիցների հետ կառուցողական երկխոսության պատրաստակամության մասին։ Նա արդեն ստացել է մի շարք ազգային ֆեդերացիաների աջակցությունը։

ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կկայանան 2027 թվականի մարտի 18-ին՝ Մարոկկոյում, կազմակերպության կոնգրեսի շրջանակում։

Շվեյցարացի Ջանի Ինֆանտինոն ՖԻՖԱ-ի նախագահ է ընտրվել 2016 թվականին։

Leave a comment